Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում շաբաթ օրը տեղի ունեցավ նոր հարսանիք, սակայն շատ ավելի համեստ պայմաններում, քան իշխան Ուիլյամի եւ Քեթրին Միդըլթոնի հարսանիքը մի քանի ամիս առաջ։
Էլիզաբեթ Երկրորդի ավագ թոռնուհու՝ Զառա Ֆիլիպսի եւ ռեգբիի աստղ Մայք Թինդալի հարսանիքին Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում մասնակցում էին նաեւ Ուիլյամն ու Քեթրինը, որոնք արդեն համարվում են Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, թագավորական ընտանիքի այլ անդամներ, ինչպես նաեւ ռեգբիի թիմերի մարզիկներ։
Ռոյալ Մեյլ գլխավոր փողոցում հարյուրավոր բրիտանացիներ էին բրիտանական դրոշներով ողջունում թագավորական զույգին, երբ նրանք ժամանեցին այս փողոցի վրա գտնվող եկեղեցին։
Ընտանեկան կարճ արարողությունից հետո հարսն ու փեսան փոխանակեցին կարճ համբույր ու մեկնեցին մոտակայքում գտնվող Հոլիրուդի պալատը։ Ռոյալ Մայլ փողոցի վրա գտնվող Հոլիրուդի ամրոցը Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայի թագուհու պաշտոնական նստավայրն է։