Մատչելի հղումներ

Ռուսական գազը՝ դեպի Հնդկաստան և Չինաստան


Ռուսական գազը՝ դեպի Հնդկաստան և Չինաստան

Ռուսաստանում բնական գազի վաճառքի մենաշնորհ ունեցող “Գազպրոմ” ընկերությունը հայտարարել է, որ առաջիկայում ընդլայնելու է գազի վաճառքի ծավալները ասիական երկրներում:

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերի խոսքերով, այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի պաշտոնյաների հետ:

Աշխարհում բնական գազ արտադրող ամենամեծ ընկերությունն արդեն իսկ նախնական համաձայնագրեր է ստորագրել հնդկական 3 ընկերությունների հետ: Այս պահին բանակցություններ են ընթանում Չինաստանի պետական նավթային կորպորացիայի հետ:

“Գազպրոմ”-ի ղեկավարը նշել է նաև, որ դեպի արևելք ռուսական գազի վաճառքը չի նվազեցնի Եվրամիության անդամ երկրներին տրամադրվող ծավալները: 2010 թվականի տվյալներով, Եվրոպայի բնական գազի կարիքների 23%-ն ապահովել է Ռուսաստանը:

Այս պահին ռուսական հսկան աշխարհում բնական գազի արտադրության ոլորտում առաջատարն է՝ ապահովելով գազի արտադրության ընդհանուր ծավալների 15 %-ը: Երկրի տարածքում բնական այս հանածոն համաշխարհային ծավալների 18%-ն է:

XS
SM
MD
LG