Ռուսատանի բնական գազի արտադրող «Գազպրոմ» ընկերությունը երեքշաբթի օրը հայտնել է այս տարվա առաջին եռամսյակում ստացված լավ արդյունքների մասին, որոնց հիմքում ընկած են եվրոպական պետություններին բնական գազի վաճառքների աճը:
Այս տարի հունվարից մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ընկերության եռամսյակային շահույթը աճել է 42 տոկոսով:
Ընկերության կողմից ստացված 16 միլիարդ դոլարի շահույթը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները:
«Գազպրոմ» ընկերությունը Ռուսաստանի առաջատար գազ արդյունահանող ընկերությունն է, որն արդյունահանում է աշխարհում արտադրվող բնական գազի 14 տոկոսը:
Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախկինում զբաղեցրել է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: