Մատչելի հղումներ

«Գազպրոմ»-ը 100 տոկոսի է հասցրել «ՀայՌուսգազարդի»-ում իր ունեցած բաժնեմասը


Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև հանդիպումը «Գազպրոմ»-ի գլխավոր գրասենյակում, 16 հունվարի 2014թ.
Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև հանդիպումը «Գազպրոմ»-ի գլխավոր գրասենյակում, 16 հունվարի 2014թ.

Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև ստորագրված գործարքը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից

Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Գազպրոմ»-ի գլխավոր գրասենյակում անցկացված հանդիպման ժամանակ ստորագրել են «ՀայՌուսգազարդ»-ում 20 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը:

Այս մասին ասված է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքում, որտեղ նշված է նաև, որ արդյունքում «Գազպրոմ»-ի բաժնեմասը «ՀայՌուսգազարդ»-ում հասցվել է 100 տոկոսի, իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը կվերանվանվի «Գազպրոմ Հայաստան»:

Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև նախօրեին ստորագրված գործարքը, ըստ հաղորդագրությունների, հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ին անցկացված նիստում վավերացրել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված երեք համաձայնագրերը:

Քննադատների համաձայն, Ռուսաստանն ավելացնում է ճնշումը Հայաստանի, Ուկրաինայի և խորհրդային նախկին այլ պետությունների նկատմամբ՝ ստիպելով նրանց խուսափել Եվրամիության հետ առևտրային համաձայնագրի ստորագրումից՝ հօգուտ Մոսկվայի հետ առավել սերտ հարաբերությունների:
XS
SM
MD
LG