ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի նոր գրքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային նկարագրվում է որպես «բարոյական բարձր սկզբունքների տեր մարդ», որը, այնուամենայնիվ, կասկածանքով էր վերաբերվում Աֆղանստանում իր իսկ վարչակազմի ռազմավարությանը և բացահայտորեն չի վստահում զինված ուժերի հրամանատարությանը:
Գեյթսի «Պարտք. պատերազմի նախարարի հուշերը» ինքնակենսագրականից հոդվածները հունվարի 7-ի երեկոյան հրապարակվել էին ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» և «Նյու Յորք Թայմս» պարբերականներում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտեսրի վարչակազմի ներկայացուցիչ, հանրապետական Ռոբերտ Գեյթսը Օբամայի նախագահության ժամանակ երկու տարի զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Գեյթսի համաձայն, ինքը երբեք կասկածանքի տակ չի դրել, որ նախագահ Օբաման սատարում է ԱՄՆ-ի զինված ուժերը, սակայն կասկածանքով է վերաբերվել այն բանին, թե արդյոք Օբաման սատարում է զինված ուժերի առաքելությունը:
«Նյու Յորք Թայմս»-ում Գեյթսի ինքնակենսագրականից հրապարակված հատվածում ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարարը պատմում է այն մասին, որ Օբաման կասկածանքի տակ էր դրել այն ժամանակ Աֆղանստանում ծառայություն անցնող գեներալ Դեյվիդ Պետրեուսի կարողությունները: ԱՄՆ-ի նախագահը, մասնավորապես, կասկածամտությամբ էր վերաբերվում Պետրեուսի կողմից Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ աշխատելու ունակություններին:
Գեյթսն այնուամենայնիվ գրում է, որ «Օբամայի կողմից Աֆղանստանի վերաբերյալ ընդունված որոշումը ճիշտ է եղել»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարարն իր ինքնակենսագրականում խիստ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին, որին ինքը «ազնիվ մարդ» է անվանել՝ միաժամանակ նշելով, թե վերջինս «սխալ է եղել միջազգային քաղաքականությանը կամ ազգային անվտանգությանն առնչվող գրեթե բոլոր հարցերում՝ վերջին չորս տասնամյակի ընթացքում»:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հունվարի 7-ի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Գեյթսին «ամբողջ կյանքի ընթացքում մեր երկրին ծառայելու համար»:
Սպիտակ տան հայտարարության մեջ միաժամանակ նշված է, որ նախագահ Օբաման հետամուտ է հասնելու «ալ-Քաիդա»-ի մասնատման և ջախջախման և միաժամանակ՝ պատերազմին վերջ դնելու նպատակներին:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է նաև, որ նախագահ Օբաման չի կիսում փոխնախագահ Բայդենի մասին Գեյթսի ունեցած կարծիքը՝ հիշեցնելով, որ Բայդենը մեծ դեր է ունեցել Բալկաններում խնդիրների կարգավորման գործում, մեծ աշխատանք է կատարել ԱՄՆ-ի Սենատում և ջանքեր է գործադրել՝ Իրաքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: