Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Բաքու կատարած այցելության ժամանակ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Բաքու կատարած այցելության ժամանակ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին։ Վերջինս նշել է, թե Ադրբեջանը խիստ կարեւոր է համարում պաշտպանության բնագավառում Միացյալ Նահանգների հետ համագործակցության զարգացումը։

Խոսելով ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին՝ Աբիեւն ասել է, թե կացությունը հարավային Կովկասում բարդ է ու լարված, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով։ Աբիեւը շեշտել է, թե ամերիկյան Կոնգրեսի հաստատած 907-րդ բանաձեւը բացասաբար է անդրադառնում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա։

Ռոբերտ Գեյթսը նշել է, թե նախագահ Իլհամ Ալիեւին հղած նախագահ Բարաք Օբամայի նամակը, արտգործնախարար Հիլարի Քլինթընի Ադրբեջան կատարելիք այցը եւ իր ներկա այցը Բաքու ակնհայտ օրինակներ են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության զարգացման։ Գեյթսը նշել է, թե ԱՄՆ վերադառնալուն պես ինքը նախագահ Օբամային կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կարեւորությունը Ադրբեջանի համար։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը խոստացել է նաեւ ամեն ջանք թափել 907-րդ բանաձեւը չեղյալ հայտարարելու համար։

XS
SM
MD
LG