Մատչելի հղումներ

Գեյթսը հրաժեշտ տվեց Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողներին


Գեյթսը հրաժեշտ տվեց Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողներին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կիրակի օրը ժամանել է հարավային Աֆղանստան՝ թալիբների դեմ պայքար մղող ԱՄՆ-ի զինծառայողներին հրաժեշտ տալու համար։

Գեյթսի այցը կատարվում է այն ընթացքում, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկում է հաջորդ ամիս մեկնարկող զորքերի դուրսբերման ծավալին ու ընթացքին վերաբերող հարցեր։

Գեյթսը հիշեցրել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային երկրում անվտանգությունը ուժեղացնելու անհրաժեշտության մասին։ Նրա համաձայն, անվտանգությունը պատշաճ մակարդակի չհասցնելու դեպքում կվտանգվի երկրից ԱՄՆ-ի ուժերի կանոնավոր դուրսբերման գործընթացը։

Ռոբերտ Գեյթսը անվտանգությանը նվիրված համաժողովի ընթացքում Սինգապուրում շաբաթ օրը հայտնել է թալիբների հետ խաղաղության բանակցություների հնարավորության մասին։ Նա ասել է, որ բանակցությունները կլինեն Աֆղանստանում զինյալների վրա գործադրվող ճնշման և ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի առաջխաղացման արդյունք։

Այս ընթացքում ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև հարաբերություններն է՛լ ավելի են սրվել, և նախագահ Քարզայը բազմիցս քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին՝ զինյալների վրա կատարվող հարձակումների ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունների պատճառով։

XS
SM
MD
LG