Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Քաբուլ


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Քաբուլ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը երկուշաբթի օրը ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այցի ընթացքում քննարկվելու են այս տարվա հուլիս ամսից Աֆղանստանի ուժերին անվտանգությունն ապահովելու պարտականությունները փոխանցելու խնդիրը։

Գեյթսն այցելելու է այն տարածաշրջանները, որտեղ Աֆղանստանի զորքերը զգալի դեր են խաղում ռազմական գործողությունների իրականացման ընթացքում, իսկ ոստիկանության ուժերը՝ որոշակի ազդեցություն գործում իրադարձությունների վրա։

Գեյթսը նաեւ հանդիպումներ է ունենալու Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարության հետ։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այցի նախօրեին լարվել են հարաբերությունները Աֆղանստանի և ԱՄՆ-ի միջև, ինչի պատճառն անցյալ երեքշաբթի օրն Աֆղանստանի Քունար նահանգում ՆԱՏՕ-ի օդուժի սխալմամբ կատարված հարձակման արդյունքում ինը երեխաների զոհվելու փաստն է։

Աֆղանստանի նախագահը կիրակի օրը հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Դեյվիդ Փեթրեուսին, որ երեխաների մահվան համար ներողություն խնդրելը բավարար չէ։

Աֆղանստանի ղեկավարի համաձայն, ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների պատճառով քաղաքացիական անձանց մահվան դեպքերն «անընդունելի են»։

XS
SM
MD
LG