Մատչելի հղումներ

«Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ը շահել է Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ դատական գործը


«Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ը շահել է Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ դատական գործը
«Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ը շահել է Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ դատական գործը

ԱՄՆ-ի դատարաններից մեկի կողմից հունվարի 26-ին կայացված որոշման համաձայն, «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ին են վերադարձվելու Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր ստեղծելու նպատակով Ջերարդ Գաֆեսջյանի կողմից ձեռք բերված և որպես նվիրատվություն տրամադրված բոլոր շինությունները։

Դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի կողմից ընդունված որոշումը նշանակալից հաղթանակ է Ջերարդ Գաֆեսջյանի և թանգարանը ստեղծելու նախագծի համար երեք տարուց ավելի ընթացած իրավական պայքարում։

«Armenian Reporter» պարբերականի փոխանցմամբ, Գաֆեսջյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով հայտնել է դատարանի որոշման նկատմամբ իր գոհունակությունը և նշել. «Դատարանի կողմից կայացված որոշումը նշանակում է, որ թանգարան և հուշահամալիր ստեղծելու մեծ տեսլականը ապրում է»։

Բացի սեփականությունը վերադարձնելու մասին որոշմանը, նաեւ մերժվել են Ջերարդ Գաֆեսջյանի և «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի դեմ Հրայր Հովնանյանի և նրա հետ համատեղ հանդես եկող անձանց ներկայացրած բոլոր մեղադրանքները։ Որոշմամբ վերականգնվել է նաև «Գաֆեսջյան ընտանիքի հիմնադրամ»-ի մասնակցությունը Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի խորհրդում։ Դատարանի որոշման համաձայն, Գաֆեսջյանին պետք է նաև փոխհատուցվեն դատավարության ընթացքում կատարված դատական ծախսերը։

Դատարանի որոշումը կայացվել է Վաշինգտոնում անցյալ տարի նոյեմբերին կայացած բաց դատավարությունից հետո, որի ընթացքում ներկայացվել էին գրավոր ապացույցներ և վկաների ցուցմունքները։

XS
SM
MD
LG