Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Սաուդյան Արաբիա

آسٹریلیا اور کینیڈا آمنے سامنے
آسٹریلیا اور کینیڈا آمنے سامنے

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Աբդուլլահ թագավորի հետ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քաղաքական բազմաթիվ խռովությունների պատճառով ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Վերջին ամսվա ընթացքում սա ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տարածաշրջան կատարած արդեն երրորդ այցն է։ Սաուդյան Արաբիայի ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում, բացի տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններից, քննարկվելու են այս երկրի հետ կնքված 60 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքի պայմանագիրն ու հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացման ծրագրերը։

Պենտագոնի մամուլի քարտուղարի համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև տարածաշրջանում առկա անկայունությունն Իրանի կողմից իր օգտին շրջելու փորձերը։

Հավանական չէ, որ բանակցությունների ընթացքում քննարկվի Սաուդյան Արաբիայում տիրող ներքին իրավիճակը, որտեղ բողոքի մի քանի ցույց է անցկացվել շիաներով բնակեցված, նավթով հարուստ արևելյան նահանգներում։

XS
SM
MD
LG