Մատչելի հղումներ

Մեծ քսանյակի հանդիպումը կեզրակափակվի ժամանակացույցի սահմանմամբ


Մեծ քսանյակի հանդիպմանը կսահմանվի պակասուրդը կրճատելու ժամանակացույց

Տորոնտոյում Մեծ քսանյակի հանդիպումը կավարտվի հռչակագրով, որը կոչ է անելու արդյունաբերապես զարգացած երկրներին երեք տարվա ընթացքում կրկնակի կրճատել պակասուրդը:

Իր խոսքն ուղղելով Մեծ քսանյակի առաջնորդներին` Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերն ասել է, որ համաշխարհային տնտեսությունը դեռ խթանների կարիք ունի, սակայն երկրները պետք է պակասուրդը կրճատելու ժամանակացույց սահմանեն: Նա հավելել է, որ վերականգնումը կայունացնելու համար երկրները պետք է հետևեն տնտեսությունը խթանելու ծրագրին, որին հանձն էին առել Փիթսբուրգում կայացած նախորդ համաժողովին:

“Պետք է համաձայնենք մինչև 2013թ. կրճատել պակասուրդը կիսով չափ: Նաև պետք է համաձայնենք կայունացնել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը և մինչև 2016թ. ունենա նվազման միտում”,-ասել է վարչապետ Հարփերը:

Մեծ ութնյակի և Մեծ քսանյակի հանդիպումների հիմնական տարաձայնությունը խթանման փաթեթի շուրջ էր: Նախագահ Օբաման պնդում էր, որ խթանների վաղօրոք դանդաղեցումը համաշխարհային տնտեսությանը կարող է հանգեցնել նոր համաշխարհային ճգնաժամի:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասաց, որ կայուն աճի համար անհրաժեշտ է զերծ մնալ այն զսպող գործողություններից, որոնց դիմում են որոշ երկրներ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերունի հետ հանդիպմանը նախագահ Օբաման հայտնել է, որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան “տարբերակված մոտեցումներ” ունեն երկարաժամկետ կայուն աճ ապահովելու շուրջ:

Վաշինգտոն մեկնելուց առաջ Մեծ քսանյակի հանդիպման ավարտին նախագահ Օբաման մամլո ասուլիս կունենա:

XS
SM
MD
LG