Մատչելի հղումներ

«Մեծ քսանյակ»–ի պետությունները համաձայնվել են առավել մեծ հնարավորություններ տրամադրել անցումային տնտեսությամբ պետություններին


«Մեծ քսանյակ»–ի պետությունները համաձայնվել են առավել մեծ հնարավորություններ տրամադրել անցումային տնտեսությամբ պետություններին

Աշխարհի առաջատար տնտեսությամբ 20 պետությունների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի կառավարիչները շաբաթ օրը համաձայնվել են անցումային տնտեսությամբ պետություններին Արժույթի միջազգային հիմնադրամում տրամադրել քվեարկության առավել մեծ իրավունքներ։

Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հարավային Կորեայում կայացած «Մեծ քսանյակ»-ի պետությունների երկօրյա հանդիպման եզրափակիչ օրը։

Պայմանավորվածության համաձայն, փոխանցվելու է ԱՄՀ-ում քվեարկման իրավունքների մոտ հինգ տոկոսը, իսկ Չինաստանն ու Հնդկաստանը մտնելու են տասը բաժնետեր պետությունների կազմի մեջ։

Ինչ վերաբերում է ԱՄՀ-ի հանդիպման ընթացքում քննարկված այլ խնդիրներին, ապա մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ արժույթների հավասարակշռությունը պահպանելու համընդհանուր եղանակ մշակելու խնդրի շուրջ։

XS
SM
MD
LG