Քենիայում գործող միջազգային մարդասիրական մի քանի կազմակերպություն զգուշացնում են, որ ֆինանսավորման պակասի պատճառով վտանգի տակ կարող է հայտնվել աշխարհում փախստականների ամենամեծ ճամբարի տասնյակ հազարավոր բնակիչների կյանքը:
Մարդասիրական օգնության ոլորտում գործող ութ կազմակերպություններից բաղկացած խումբը, որի կազմի մեջ մտնում են նաև «Օքսֆամ»-ն ու «Փրկենք երեխաներին» կազմակերպությունները, հայտնել է, որ Քենիայում գտնվող «Դադաբ» փախստականների ճամբարում ապրող 465 հազար մարդկանց գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ է 25 միլիոն դոլար:
Կազմակերպությունների համաձայն, ճամբարում կենսապահովման կարևորագույն ծառայությունների գործունեության համար նախատեսված միջոցները կարող են սպառվել երկուսի երեք ամսվա ընթացքում:
Ճամբարի բնակչությունը վերջին մեկ տարվա ընթացքում շարունակել է աճել նույնիսկ տարածաշրջանում ծավալված երաշտի պատճառով ստեղծված պայմանների որոշ բարելավումից հետո: Միջազգային կազմակերպությունները սակայն նշում են, որ ճամբարի գործունեության համար տրամադրվող ֆինանսավորումը չի համապատասխանում ճամբարի աճի տեմպերին:
«Դադաբ» ճամբարում բնակվող փախստականների հիմնական մասը Սոմալիի բնակիչներ են, որոնք լքել են իրենց բնակավայրերն այդ երկրում քրոնիկական հակամարտության, աղքատության և անցյալ տարի տեղի ունեցած սաստիկ երաշտի պատճառով: