Մատչելի հղումներ

Իրաքի փոխնախագահը «կեղծիք» է անվանել մահապատժի իր դատավճիռը


Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմի
Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմի

Թարիք ալ-Հաշեմին անօրինական է անվանել դատավարությունը և մեղադրել Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքիին քաղաքական վրեժխնդրություն լուծելու փորձեր կատարելու մեջ

Փախուստի մեջ գտնվող Իրաքի փոխնախագահը քննադատել է սպանություն իրականացնելու իրեն ներկայացված մեղադրանքները, որոնց հիման վրա մահապատժի դատավճիռ է կայացվել՝ «կեղծիք» անվանելով դրանք և ասելով, թե Թուրքիայից 30 օրվա ընթացքում չի վերադառնալու իր երկիր:

Թարիք ալ-Հաշեմին անօրինական է անվանել դատավարությունը և մեղադրել Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքիին քաղաքական վրեժխնդրություն լուծելու փորձեր կատարելու մեջ:

Դատարանը հեռակա կարգով դատապարտել է Հաշիմիին և իր փեսային պետական շիա անվտանգության պաշտոնյայի և նրա փաստաբանի նկատմամբ մահափորձ ծրագրելու մեջ: Փախուստի մեջ գտնվող փոխնախագահը հերքել է վեց տարվա ընթացքում քաղաքական ընդդիմախոսների, անվտանգության ուժերի պաշտոնյաների և շիա ուխտագնացների նկատմամբ հարձակումներ գործած զինյալների խմբի ղեկավարը լինելու մեջ իրեն ներկայացված մեղադրանքները:

Իրաքի փոխնախագահը փախուստի է դիմել Թուրքիա այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին շինաների կողմից գլխավորած երկրի կառավարությունը ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեղադրանքներ է ներկայացրել իրեն: Այս մեղադրանքները Հաշիմիին ներկայացվել են Իրաքից Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերումից ընդամենը մեկ օր անց:

Փոխնախագահ Հաշիմին մերժել է Բաղդադ վերադառնալու դեպքում իր գործը վերաքննելու մասին իշխանությունների խոստումները՝ ասելով, թե իր գործով դատավարությունը երբևէ արդար չի լինի: Նրան աջակցող սունի առաջնորդները մեղադրում են Մալիքիի կառավարությանը երկրում կրոնական հողի վրա բռնությունները դադարեցնելուն միտված իշխանությունը կիսելու գործարքից իրենց դուրս մղելու փորձեր կատարելու մեջ:

Հաշեմիի դատավճիռը համընկել է Իրաքում կիրակի օրը տեղի ունեցած ռմբակոծությունների և զինյալների հարձակումների ալիքի հետ, որոնց զոհ է գնացել ավելի քան 100 մարդ: Անցյալ օրը դարձել է Իրաքից Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերումից հետո ամենաարյունոտ օրը:
XS
SM
MD
LG