Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ավտոմեքենաների վառելիքի արդյունավետության չափանիշները բարելավելու ուղղությամբ է շարժվում


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է մի նոր ծրագիր, որը կբարելավի նոր ավտոմեքենաների վառելիքի արդյունավետության եւ արտանետումների չափանիշները։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է մի նոր ծրագիր, որը կբարելավի նոր ավտոմեքենաների վառելիքի արդյունավետության եւ արտանետումների չափանիշները։

Նախագահն ուրբաթ օրը կստորագրի մի հուշագիր, որը բոլոր ընկերություններին կոչ կանի զարգացնել վառելիքի եւ արտանետվող գազերի դաշնային չափանիշները 2016 թվականից հետո արտադրվող ավտոմեքենաների եւ թեթեւ բեռնատարների համար։

Նախագահը նոր չափանիշների մասին հայտարարել էր դեռեւս անցյալ ամիս՝ կոչ անելով, որ ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները խթանեն վառելիքի արդյունավետությունը մինչեւ 2016 թվականը։ Ուրբաթ օրվա հայտարարությունը 2016 թվականից հետո զարգացվելիք հավելյալ չափանիշների մասին է։ Իսկ 2014 թվականից հետո, առաջին անգամը լինելով, նոր չափանիշներ կհաստատվեն նաեւ ծանր բեռնատարների համար։

Պետական պաշտոնյաները հուսով են, որ նոր չափանիշները ընկերություններին կխրախուսեն զարգացնել վառելիքի արդյունավետությունը բարձրացնող տեխնոլոգիաներ ավտոարդյունաբերության բնագավառում։

XS
SM
MD
LG