Ֆրանսիայի պաշտոնատար անձանց համաձայն, 24 ժամ տևած գրոհից հետո Թուլուզ քաղաքում սպանություններ կատարած ահաբեկիչը ինքնասպան է եղել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը հինգշաբթի օրը հայտնել է, որ ոստիկանությունը մուտք է գործել այն բնակարանը, որտեղ գտնվել է 24-ամյա ալժիրցի Մուհամեդ Մերահի, որից հետո վերջինս իրեն դուրս է նետել պատուհանից:
Հրաձգության արդյունքում վնասվածքներ է ստացել ոստիկանության երեք ծառայող:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ավելի վաղ ասել է, որ «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունենալու մասին հայտնած կասկածյալը հայտնել է «զենքը ձեռքին զոհվելու ցանկության մասին»:
Ներքին գործերի նախարարի համաձայն, կասկածյալը հրեական դպրոցի վրա հարձակմամբ վրեժխնդիր եղել Իսրայելի զինվորականների կողմից պաղեստինցի երեխաների սպանության համար:
Ոստիկանության կողմից չորեքշաբթի օրը ձեռնարկված գործողությունների արդյունքում նույն շենքում ձերբակալվել է կասկածյալի եղբայրը:
24-ամյա ալժիրցին մեղադրվում է Ֆրանսիայի հարավարևմտյան Թուլուզ քաղաքում երեք երեխա և մեկ մեծահասակ հրեական մասնավոր դպրոցում երկուշաբթի վաղ առավոտյան բացված կրակի հետևանքով սպանելու մեջ: Մերահի կողմից բացված կրակի պատճառով զոհվել են դպրոցում դասավանդող ուսուցիչն ու չորս, հինգ և յոթ տարեկան հասակի երեք երեխա:
Հարձակման արդյունքում սպանվածների ճյունները տեղափոխվել են Իսրայել և թաղվել Երուսաղեմի մոտակայքում գտնվող «Գիվաթ Շաուլ» գերեզմանոցում: Հուղարկավորության արարողությունն այցելել են հազարավոր մարդիկ, որոնց թվում է եղել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն:
Թուլուզում տեղի ունեցած սպանությունների պատճառով ընտրարշավը դադարեցնելու մասին էր հայտարարել Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, նախընտրական արշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտնել էին նաև նախագահական ընտրություններում սոցիալիստների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Հոլանդն ու աջ հայացքների հարող թեկնածու Մարի ԼեՊենը: