Մատչելի հղումներ

Ֆրանսիայում անցկացվել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը


Փարիզի Ելիսեյան պալատում երեքշաբթի առավոտյան անցկացվել է երկրի նորընտիր նախագահի երդմնակալության համեստ արարողությունը:

Արարողության անցկացնելուց մի քանի ժամ առաջ նախագահական պալատում երկրի նոր նախագահին ողջունել է Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը պարտություն է կրել այս ամսվա սկզբին կայացած նախագահական ընտրություններում:

Ֆրանսուա Օլանդի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Ֆրանսիան Սոցիալիստական կուսակցության անդամ երկրի նախագահ վերջին անգամ ունեցել է 17 տարի առաջ:

Երդմնակալության ելույթում Օլանդը նշել է, որ պատրաստ է իր պետության և Եվրոպայի համար «նոր ուղի» բացել՝ շեշտը դնելով աճի, արդարության և «սոցիալական ժողովրդավարության» վրա:

Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի ավելի ուշ մեկնելու է Գերմանիա՝ նախագահի պաշտոնում կանցլեր Անգելա Մերքելի հետ Եվրոպայում ծավալված պարտքային ճգնաժամի շուրջ առաջին քննարկումն անցկացնելու համար: Սպասվում է, որ Օլանդը հանդես է գալու եվրոյի գոտու անդամ պետություններում ֆինանսական խնայողության խիստ միջոցներ սահմանող վերջերս ստորագրված պայմանագիրը վերաբանակցելու կոչով: Օլանդը հորդորում է ավելի մեծ շեշտ դնել տնտեսական աճի վրա, սակայն Գերմանիայի ղեկավարը պնդում է, որ պայմանագիրը վերաբանակցման ենթակա չէ:

Ֆրանուա Օլանդն Միացյալ Նահանգներ է ուղևորվելու այս շաբաթվա վերջում: ԱՄՆ-ի Սպիտակ տանն ուրբաթ օրը կայանալու է իր հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որից հետո Ֆրանսիայի նախագահը կայցելի Վաշինգտոնի մոտակայքում անցկացվող «Մեծ ութնյակ»-ի նախագահների, ինչպես նաև Չիկակոյում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ պետությունների գագաթաժողովները:

XS
SM
MD
LG