Մատչելի հղումներ

Ֆրանսիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը



Ֆրանսիայում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը, որի արդյունքում սպասվում է 577 տեղանոց խորհրդարանում նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցության կողմից նշանակալի մեծամասնության կազմավորում։

Հասարակական հարցումները եւ անցյալ կիրակի օրն անցկացված առաջին փուլի արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալիստական դաշինքը կարող է վերցնել առնվազն 287 աթոռ խորհրդարանի ստորին պալատում։ Երկրի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում ձախակողմյան թեւն արդեն իսկ հաստատել է իր վերահսկողութունը։

Սա նշանակում է, որ նախագահ Օլանդը կստանա գործազրկությունը կրճատելու եւ եւրոյի գոտու երկրորդ խոշորագույն այս երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար իր ծրագրերն ուժի մեջ մտցնելու մեծ հնարավորություն։

Նոր նախագահն ունի օրենսդիրների աջակցությունը՝ համոզելու համար Եվրոպական Միության ղեկավարներին, հատկապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին, կենտրոնանալ տնտեսության աճի վրա, այլ ոչ թե շարունակել ֆինանսական խիստ բարեփոխումները։



XS
SM
MD
LG