Ֆրանսիայի իշխանությունների համաձայն, միջազգային հանրությունը պետք է արձագանքի այն դեպքում, եթե հաստատվեն Դամասկոսի մոտակայքում Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մասին ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքները:
Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, որը սակայն բացառել է ցամաքային զորքերի կիրառման հնարավորությունը:
Միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկելու կոչով հանդես է եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաթութօղլուն, որի համաձայն Սիրիայի իշխանությունները հատել են «կարմիր գիծը»:
Սիրիայի կառավարությունը սակայն հերքել է քիմիական զենքի կիրառելու մասին մեղադրանքները՝ ասելով, որ ընդդիմությունը ցանկանում է շեղել երկրում գտնվող ՄԱԿ-ի քննիչների ուշադրությունն այս տարի ավելի վաղ ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման մասին Սիրիայի կառավարության կողմից ներկայացվող մեղադրանքների հետաքննության անցկացումից:
Սիրիայում ստեղծված իրավիճակի քննարկման համար նախօրեին անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը մտահոգություն է հայտնել քիմիական զենքի կիրառման նոր մեղադրանքների կապակցությամբ՝ ասելով, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները քննարկում են այս մեղադրանքները հետաքննելու նպատակով ՄԱԿ-ի տեսուչների կողմից նոր տեղանքներ մուտք գործելու հարցը Սիրիայի իշխանությունների հետ:
Արաբական պետությունները և Արևմուտքի տերությունները նույնպես հորդորել են Սիրիայի կառավարությանը թույլ տալ ՄԱԿ-ի տեսուչներին անհապաղ մուտք գործել նոր տեղանքներ:
Սիրիայի հիմնական դաշնակից Ռուսաստանը սակայն մեղադրել է ընդդիմությանը «կանխամտածված սադրանք» գործելու մեջ, որն իրականացվել է ՄԱԿ-ի տեսուչների Սիրիա ժամանելուց հետո քիչ անց՝ կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերի մասին մեղադրանքներ ներկայացնելու միջոցով:
Սիրիայի ընդդիմության չորեքշաբթի օրը կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին ներկայացվող հաղորդագրությունները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Այսպես, արտաքսման մեջ գործող Սիրիայի ազգային դաշինքի առաջնորդ Ջորջ Սաբրան Ստամբուլում լրագրողների հետ անցկացված հանդիպման ժամանակ հայտնել էր մոտ 1300 զոհի մասին: Սաբրայի ներկայացված տեղեկությունները սակայն անհնար էր ենթարկել անկախ հաստատման:
ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր խորը մտահոգությունն է արտահայտել Սիրիայից ստացված հաղորդագրություններով և հորդորել պատասխանատվության ենթարկել քիմիական զենքի կիրառման համար պատասխանատուներին: Սպիտակ տան համաձայն, Սիրիայի կառավարությունը պետք է թույլատրի ՄԱԿ-ի տեսուչներին «ուսումնասիրել և հավաքել ֆիզիկական վկայություններ՝ առանց որևէ միջամտության կամ մեքենայությունների»:
Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի տեսուչների խմբի մանդատը սահմանափակված է. վերջիններս պետք է որոշեն այն, թե արդյոք տեղ էր գտել քիմիական զենքի, ներառյալ զարինի և նյարդապարալիտիկ այլ նյութերի, կիրառում, այլ ոչ թե ով է քիմիական զենք կիրառել: