Մատչելի հղումներ

Ֆրանսիայում սկսել է կիրառվել դեմքն ամբողջությամբ քողարկելու արգելքը


Ֆրանսիայում սկսել է կիրառվել դեմքն ամբողջությամբ քողարկելու արգելքը

Ֆրանսիան սկսել է կիրառել դեմքն ամբողջությամբ քողարկող մահմեդական քող կրելու դեմ ուղղված արգելքը։

Նման քողերը հասարակական վայրերում կրող կանայք տուգանվելու են 200 դոլարի չափով: Բացի այդ, նրանց կարգադրվելու է քաղաքացիության դասընթացներ անցնել։ Դեմքի քողարկման պարտադրումը պատժվելու է 41 000 դոլարի չափով տուգանքով և մեկ տարվա բանտարկությամբ։

Ֆրանսիայի ոստիկանությանը հրաման է տրվել քողեր կրող կանանց կրոնական հագուստի դեմ չպայքարել հասարակական վայրերում։

Երկրի խորհրդարանի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին հաստատված արգելքն ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը։

Արգելքի կողմնակիցների համաձայն, այն անհրաժեշտ է, որպեսզի Ֆրանսիայում բնակվող 5-ից 6 միլիոն մահմեդականները, որոնցից շատերը ներգաղթյալներ են, կարողանան ինտեգրվել հասարակության մեջ։

Նոր օրենքի դեմ հանդես եկող մահմեդական կանայք քողն իրենց հավատքի դրսևորում են անվանել։ Ոստիկանությունը Փարիզում շաբաթ օրը ձերբակալել է քող կրելու արգելքի դեմ չթույլատրված բողոքի ցույցի 61 մասնակից։

Ֆրանսիայի կառավարության հաշվարկներով, երկրում դեմքի քող կրում է մոտ 2 հազար կին։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համաձայն, իրավական այս միջոցն անհրաժեշտ է՝ կանանց իրավունքների նկատմամբ հարգանք, ինչպես նաև եկեղեցու և պետության տարանջատումն ապահովելու համար։

XS
SM
MD
LG