Մատչելի հղումներ

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը


Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը
Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Երկրի խորհրդարանի վերին պալատի շենքի մոտ անցկացվում են հայերի և թուրքերի ցույցեր, որոնց մասնակիցները կրում են ազգային դրոշներ:

«Էյ-Բի-Սի» ընկերության վկայությամբ, ցույցերի մասնակիցներին առանձնացնում են ոստիկանության ուժերը:

Հիշեցնենք, որ Փարիզում շաբաթ օրը Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր թուրքեր, հավաքվելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, զանգվածային ցույց են անցկացրել՝ դատապարտելով օրենքի այն նախագիծը, որի ընդունման դեպքում, Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում կհամարվի քրեական հանցագործություն։

Ցուցարարները կրել են «Ո՛չ Սարկոզիի ամոթալի օրենքին», «Պատմությունը՝ պատմաբաններին, քաղաքականությունը քաղաքական գործիչներին» կոչերով պաստառներ։

Թուրք ցուցարարները հայտարարել են, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս օրենքն ընդունելու եղանակով փորձում է նախագահական ընտրությունների համար «որսալ հայերի ձայները»։

Օրենքն, ընդունվելու դեպքում, նախատեսում է մինչև մեկ տարվա ազատազրկում և մոտ 59 հազար դոլարի տուգանք նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը՝ այնպես, ինչպես օրենքը պատժում է Հրեական ողջակիզումը ժխտող անձանց։

XS
SM
MD
LG