Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Լորիալ ընկերության ժառանգորդուհի Լիլիան Բեթենքորթի կողմից Սարկոզիի ընտրարշավի համար անօրինական փոխանցումներ կատարելու մասին լուրերը ճիշտ չեն։
Ֆրանսիական լրատվական Մեդիափարթ կայքեջում տպագրված հարցազրույցում Բեթթենքորթի հաշվապահը հայտնել էր, որ նախագահ Սարկոզիի ընտրարշավի համար անանուն ծրարների մեջ $200,000 կանխիկ գումար է փոխանցել աշխատանքի նախարար Էրիք Վոերթին, ով, ի դեպ, ժամանակին Սարկոզիի ընտրարշավի ֆինանսական հարցերով պատասխանաուն էր։
Վոերթը հերքել էր Սարկոզիի անունից դրամ վերցնելու մասին լուրերը։
Հաշվապահը հայտնել էր նաեւ, որ Սարկոզին անանուն ծրարներով բազմիցս դրամական նվիրաբերություններ է ստացել եւ Բեթթենքորթի կալվածքի հաճախակի հյուրն է հանդիսացել 1990-ականներին, Փարիզից ոչ հեռու գտնվող Նեղուիլլի քաղաքապետ եղած ժամանակ։