Ֆրանսիան նախատեսում է ուրբաթ օրը փակել 20 երկրում գործող դեսպանատները, հյուպատոսություններն ու մշակութային կենտրոնները: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ֆրանսիական երգիծական հանդեսներից մեկում հրապարակվել են մարգարե Մուհամմեդին պատկերող ծաղրանկարներ:
Երկրի արտգործնախարարության համաձայն, Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ:
Մարգարե Մուհամմադին պատկերող ծաղրանկարներ, որոնցից մի քանիսը մարգարեին պատկերում են մերկ, հրապարակվել են ամենշաբաթյա «Շարլի Հեբդո» հանդեսի չորեքշաբթի օրը լույս տեսած համարում:
Հիշեցնենք, որ «Շարլի Հեբդո» հանդեսն անցյալ տարի ենթարկվել է հարձակման և հրկիզվել՝ Մուհամմադին պատկերով ծաղրանկարներ հրապարակելու համար:
Ֆրանսիայի վարչապետը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Միացյալ Նահանգներում նկարահանված հակամահմեդական կինոնկարի դեմ Փարիզում շաբաթ օրը բողոքի ցույցի անցկացման մասին դիմումը, որը ներկայացրել են ցույցի կազմակերպիչները, մերժվելու է:
Այս ընթացքում Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտնել է, որ երկիրն ակտիվ քայլեր է ձեռնարկում ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի դիվանագետներին պաշտպանելու ուղղությամբ՝ Միացյալ Նահանգներում նկարահանված հակամահմեդական կինոնկարով հրահրված բողոքի ցույցերի տարածման կապակցությամբ:
Քլինթընը երեքշաբթի օրն ասել է, որ Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում իրականացվում է անվտանգության գնահատում, անհրաժեշտության դեպքում ընդունվում են անվտանգության առավել խիստ միջոցներ:
Արտգործնախարար Քլինթընի համաձայն, Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա գործած հարձակման պատճառով զոհված դեսպան Քրիստոֆեր Ստիվենսի և երեք այլ դիվանագետի սպանության հանգամանքների հետաքննության գործում աջակցություն է տրամադրում Լիբիայի կառավարությունը, և Միացյալ Նահանգները կշարունակի որոնել սպանություններն իրականացրածներին այնքան ժամանակ, մինչև այդ անձինք չհայտնաբերվեն և չպատժվեն: