Մատչելի հղումներ

Հարավային Ֆրանսիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 20-ի


Երկու օր շարունակվող հորդառատ անձրեւների արդյունքում Հարավային ֆրանսիայի Վար շրջանում ջրի մակարդակը հասել է 1,5 մետրի։ Շուրջ 25,000 տներ մնացել են առանց էլեկտրականության։ Փրկարար ուղղաթիռները հարյուրավոր մարդկանց են հավաքել տների տանիքներից։

Ֆրանսիայի կառավարությունը 1 մլն դոլար է հատկացրել արտակարգ իրավիճակի համար։ Նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Վարի տարածաշրջան հաջորդ շաբաթ։

Մամուլը տեղեկացնում է, որ սա անցած 200 տարիների ընթացքում Ֆրանսիայում գրանցված ամենամեծ ջրհեղեղն է։

XS
SM
MD
LG