Մատչելի հղումներ

Սարկոզին պատժում է գնչուներին


Սարկոզին պատժում է գնչուներին
Սարկոզին պատժում է գնչուներին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ արտերկրում ծնված Ֆրանսիայի քաղաքացիները կարող են զրկվել անձնագրերից իրավապահների դեմ բռնություն կիրառելու պարագայում:

Ֆրանսիայի ղեկավարն այս մասին խոսել է երկրի հարավարևելյան Գրենոբլ քաղաքում, որտեղ հուլիսի սկզբին բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև:

Սարկոզին նշել է նաև, որ Ֆրանսիայից դուրս ծնված քաղաքացիների այն երեխաները, որոնք քրեական անցյալ կունենան, նույնպես խնդիրներ են ունենալու քաղաքացիություն ստանալու տեսանկյունից:

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահը հրամայել էր քանդել երկրում բնակվող գնչուների շուրջ 300 ճամբարներ, ինչպես նաև ձերբակալել անօրինական ներգաղթյալ գնչուների:

Սարկոզիի պնդումների համաձայն, գնչուական ճամբարային բնակավայրերը հանցագործությունների աղբյուր են դարձել: Նրա խոսքերով, ճամբարներում համատարած բնույթ են կրում մարդկանց ապօրինի շահագործումը, մարմնավաճառությունը, ինչպես նաև անչափահաս երեխաների մուրացկանությամբ զբաղվելը:

XS
SM
MD
LG