Ֆրանսիայի դատարանը երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակին մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ:
Դատարանը հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախկին նախագահ Շիրակին մեղավոր է ճանաչել նաև պետական միջոցները յուրացնելու մեջ, սակայն հետաձգել է այս գործով երկու տարվա ազատազրկման մասին կայացրած դատավճիռը:
Ժակ Շիրակը դարձել է ավելի քան հիսուն տարվա ընթացքում Ֆրանսիայի առաջին նախագահը, որի նկատմամբ դատական կարգով հետապնդում է իրականացվել:
Առողջական պատճառներով դատարանի դահլիճից բացակայող 79-ամյա Շիրակը մեղավոր է ճանաչվել 1977-ից 1995 թվականներին Փարիզի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պետական միջոցների սխալ օգտագործման և իր իշխանությունը չարաշահելու մեջ:
Մեղադրող կողմի համաձայն, Ֆրանսիայի նախկին նախագահ Շիրակը քաղաքական իր կուսակցության անդամներին միջոցներ է հատկացրել քաղաքապետարանի միջոցներից՝ նրանց համար ստեղծելով քաղաքապետարանի կեղծ աշխատատեղեր:
Շիրակին սպառնում է առավելագույնը տասը տարվա ազատազրկում և 160 հազար դոլարի տուգանք:
Ֆրանսիայի նախկին նախագահը բազմիցս հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները:
Դատական այս գործում ներգրավված է ևս ինն անձ: