Մատչելի հղումներ

Գողություն Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից


Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից գողացվել են արվեստի 5 գործեր, հետաքննությունը շարունակվում է։

Ֆրանսիայի պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանից

գողացվել է 5 գործ որոնց թվում են Պաբլո Պիկասոյի եւ Հենրի Մաթիսսի նկարները։

Ոստիկանությունը հայտնում է, որ արվեստի գործերը անհետացել են հինգշաբթի օրը առավորտյան։Գողացված գործերը գնահատվել են շուրջ 600 մլն դոլար, ինչը գրանցված նմանատիպ գողություններից ամենախոշորն է։

Ոստիկանությունը հետաքննության նպատակով հինգշաբթի առավորտյան փակել էր թանգարանի շրջակայքը ։

Քաղաքի մշակութային հարցերով քարտուղար Քրիստոֆ Ժիրարը, հայտարարել է, որ թանգարանի անվտանգության համակարգը չի գործել, սակայն հսկողության տեսախցիկը արձանագրել է կոտրված պատուհանից թանգարան մուտք գործող դիմակավոր մեկին։

XS
SM
MD
LG