Մատչելի հղումներ

Սարկոզին նախատեսում է ժամանակից շուտ դուրս բերել Ֆրանսիայի զինվորներին Աֆղանստանից


Սարկոզին նախատեսում է ժամանակից շուտ դուրս բերել Ֆրանսիայի զինվորներին Աֆղանստանից
Սարկոզին նախատեսում է ժամանակից շուտ դուրս բերել Ֆրանսիայի զինվորներին Աֆղանստանից

Ֆրանսիայի իշխանությունները նախատեսում են ժամանակից շուտ ավարտել Աֆղանստանում իր ստորաբաժանումների մարտական առաքելությունը:

Այս որոշումն ընդունվել է ուրբաթ օրը Աֆղանստանի զինծառայողներից մեկի կողմից Ֆրանսիայի իր գործընկերոջ վրա կատարված հարձակումից հետո, որի պատճառով զոհվել է Ֆրանսիայի մեկ զինծառայողը:

Երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, թե նախատեսում ժամանակից շուտ դուրս բերել Ֆրանսիայի ստորաբաժանումներն Աֆղանստանից` այնտեղ անվտանգության «հստակ չկարգավորված պայմանների պատճառով»:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգետն ասել է, որ հարձակման ժամանակ իր երկրի զինծառայողները եղել են անզեն, քանի որ նրանց ուղղությամբ կրակը բացվել է Աֆղանստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համատեղ հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվող զորավարժությունների ժամանակ:

Աֆղանստանի զինուժի կրակ բացած ծառայողը ձերբակալվել է:

Նիկոլա Սարկոզին «անընդունելի» է անվանել Աֆղանստանի զինծառայողի կողմից Ֆրանսիայի զինծառայողի վրա կատարված հարձակման հանգամանքը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը ուրբաթ օրը կմեկնեն Քաբուլ` հարձակման հանգամանքները պարզելու և հետագա գործողությունների մասին որոշում կայացնելու նպատակով:

Այսօր տեղի ուենցած հարձակման պատճառով Աֆղանստանում զոհված Ֆրանսիայի զինծառայողների թիվը հասել է 82-ի: Աֆղանստանում ծառայություն է անցնում Ֆրանսիայի 3600 զինծառայող, որոնց դուրսբերումը նախատեսված է իրականացնել 2014 թվականին:

XS
SM
MD
LG