Մատչելի հղումներ

Ֆրանսիան սպառնացել է դադարեցնել Շենգենյան պայմանագրի իր պարտավորությունները


Ֆրանսիան սպառնացել է դադարեցնել Շենգենյան պայմանագրի իր պարտավորությունները

Ֆրանսիան սպառնացել է ժամանակավորապես դադարեցնել Շենգենյան պայմանագիրը, ըստ որի Եվրոպայում հաստատվել է առանց վիզային ռեժիմը։ Պատճառը հյուսիսաֆրիկյան երկրներից փախստականների մեծ ներհոսքն է։

Թունիսում ու Լիբիայում վերջին ժամանակներս սկսված ներքին անհանգստություններից հետո միայն միջերկրածովյան Լամպեդուսա կղզու միջոցով Իտալիա է ժամանել ավելի քան 2Օ հազար փախստական։

Իտալիայի իշխանությունները այս փախստականներին հատկացրել են մինչեւ 6 ամիս ժամկետով բնակության իրավունք, ինչը նրանց թույլ է տալիս ազատ կերպով տեղափոխվել նաեւ Եւրոպայի այն 25 պետություններ, որոնք մտնում են Շենգենյան տարածքների մեջ։

Ֆրանսիան մեղադրում է Իտալիային՝ փախստականներին նման փաստաթղթեր տրամադրելու մեջ՝ հայտարարելով, որ Հռոմը լավ է գիտակցում, որ ֆրանսախոս թունիսցիներն ի վերջո կմեկնեն Ֆրանսիա։

XS
SM
MD
LG