Մատչելի հղումներ

Կյանքի կոչելով նախապատմական կենդանիներին


Կյանքի կոչելով նախապատմական կենդանիներին
Կյանքի կոչելով նախապատմական կենդանիներին

Եթե նկարը հազարավոր բառ արժե, ապա համակարգչային տոմոգրաֆիայի պատկերը միլիոնավոր բացականչությունների է արժանի:

Նման նկարները բացահայտում են յուրօրինակ տեղեկություններ, հնարավոր դարձնելով, որ գիտնականները, առանց դիպչելու որևէ բնական առարկայի, կարողանան ուսումնասիրել դրանք:

Գիտությունը բնական առարկաների մասին է, այն առարկաների, որ չես կարող դիպչել և զգալ: Դրանց հասանելիությունը շատ դժվար է: Սակայն այժմ դա կարող է փոխվել։

Բարձր խտության համակարգչային տոմոգրաֆիայի ռենտգենը նման է այն համակարգչային տոմոգրաֆիային, որ բժիշկը նշանակում է հիվանդին:

Տեխասի համալսարանից նախապատմական կյանքն ուսումնասիրող պալեոնտոլոգ Թիմոթի Ռոուին իր թիմի հետ օգտագործում է ռենտգենային պատկերը կմախքներն ու հանածոները ուսումնասիրելու համար: Այս հաստատությունը ԱՄՆ-ի Գիտության ազգային հիմնադրամի թվային գրադարանի նախաձեռնություններից է: Այն աղբյուր է ամբողջ աշխարհի գիտնականների համար:

«Ցանկանում ենք յուրաքանչյուր ոսկոր ուսումնասիրել և տեսնել՝ ինչպես են դրանք հարմարվում միասին, և մեկ առ մեկ հարմարեցնել դրանք այլ ոսկրերի հետ, իսկ այն հատվածներում, որտեղ ֆիզիկապես դա հնարավոր չէ կատարել, օգնության է գալիս համակարգչային տոմոգրաֆիան» , - ասել է Տեխասի նահանգի Օսթին քաղաքի համալսարանի գիտաշխատող Թիմոթի Ռոուին:

«Օրինակ՝ պատկերումները կարող են օգտագործվել համեմատելու անհետացած կաթնասունները իրենց հետնորդների, օրինակ՝ պարկամկների հետ: Այս կողք կողքի համեմատությունների շնորհիվ կարելի է դիտել 250 միլիոն տարվա բնական զարգացում», - ասել է Ռոուին:

Պալեոնտոլոգ Ջեսիկա Մեյզանոն ղեկավարում է մի հաստատություն, որտեղ փորձում են բացահայտել առեղծվածներ՝ կապված հին կմախքների, ոսկրերի և հին իրերի հետ։

«Ուսումնասիրել ենք ամեն ինչ՝ հանածոներ, մարդկային մնացորդներ, հոբոյի եղեգներ, կարտոֆիլի կտորներ, հին գրքեր և այլն», - ասում է Մեյզանոն:

Թվային մորֆոլոգիայի՝ «Դիջիմորֆ»-ի կայքում համակարգչային տոմոգրաֆիայի հազարավոր ուսումնասիրություններ են տեղակայված, օրինակ՝ հազվադեպ հսկա թռչունի ձուն:

«Այս խեղճ կենդանին մահացել է՝ չհասցնելով թուխս նստել։ Սա ամենամեծ թռչնի ձվի մեջ սաղմի երբևէ ստացված առաջին պատկերն է: Այս թռչունը կարող էր հասնել մինչև 450 կիլոգրամ քաշի», -ասում է Ռոուին:

Օգտագործելով այս եռաչափ փիքսելները՝ եռաչափ տպիչը կարող է թվային փաստաթղթերից կառուցել ցանկացած չափսի նմուշներ:

Այս ամբողջ պատկերումները կարող է տեսնել յուրաքանչյուրը, և եթե եռաչափ տպիչ ունի, ապա կարող է տպել և պահել այն:

Սա գիտության հետ շփվելու նոր եղանակ է:

XS
SM
MD
LG