Մատչելի հղումներ

Տնտեսական դժվարին պայմանները մեծ վնասներ չեն հասցրել Ամերիկայի գերհարուստներին


«Ֆորբս» ամսագիրը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը և հայտնել, որ անցած տարվա համեմատ նրանց ընդհանուր կարողությունն ավելացել է 8 տոկոսով` ընդհանուր առմամբ կազմելով 1,37 տրիլիոն դոլար:

Ցուցակը գլխավորում է «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիրներից` Բիլ Գեյթսը, որի ընդհանուր կարողությունը կազմում է 54 միլիարդ դոլար: Նրան հետևում է հանրաճանաչ ֆինանսիստ և ներդրող Ուորեն Բաֆեթը` 45 միլիարդ դոլար կազմող իր ունեցվածքով:

Գերհարուստների առաջին տասնյակի մեջ են մտնում այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են «Ուոլ-Մարթ» խանութների ցանցի ժառանգորդները և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարք Ցուկերբերգի դիրքը ցուցակում բարձրացել է: Այժմ նա գտնվում է ցուցակի 35-րդ տեղում: Նրա կարողությունը, կրկնապատկվելով, այժմ կազմում է 7 միլիարդ դոլար:

«Ֆորբս» ամսագրի համաձայն, ցուցակում ընդգրկված մարդիկ հիմնականում գործում են ֆինանսների, ներդրումների և անշարժ գույքի ոլորտներում: Այդ ոլորտներից բոլորը դժվարին ժամանակներ են ապրում` կապված տնտեսական անհամաչափ վերականգնման հետ:

XS
SM
MD
LG