Մատչելի հղումներ

Թաիլանդում ջրհեղեղը դեռեւս չի նահանջում



Թաիլանդում անցած 5Օ տարիների ընթացքում տեղի ունեցած ամենաջրառատ ջրհեղեղին անցած մի քանի օրերի ընթացքում 5ՕՕ մարդ է զոհվել։
Իշխանությունները հայտարարում են, որ ջրերն այժմ սպառնում են մայրաքաղաք Բանգկոկո ամենամեծ առեւտրային կենտրոնին՝ հայտնի Չատուչակի շուկային։

Ջրհեղեղը նաեւ ողողել է Բանգկոկի հայտնի ճոպանուղու երկու գծերը եւ երկու կառամատույց։
Երկրի վարչապետը շաբաթ օրը հավաստիացրել էր բնակչությանը, որ ջրհեղեղը քաղաքի կենտրոնին հասցնելու է միայն փոքր վնաս։
Նրա խոսքերով, հսկա ավազեպարկերից պատրաստված պատվարները եւ ջուր դուրս մղման պոմպային համակարգը պատրաստ են պաշտպանել քաղաքի տնտեսական ու քաղաքական կենտրոնը բարձրացող ջրերից։
Սակայն ջրերը շարունակում են բարձրանալ, ինչի հետեւանքով ամբողջ երկրի տարածքում տուժել է 3 միլիոն մարդ։ Ջրհեղեղը ողողել է երկրի երեք քառորդը։ Հասցված վնասները կազմում են տասնյակ միլիարդավոր դոլարներ։

XS
SM
MD
LG