Մատչելի հղումներ

Թաիլանդում չգիտեն, թե երբ են հետ քաշվելու ջրհեղեղի ջրերը


Թաիլանդի վարչապետը հավաստիացնում է Բանգկոկի բնակիչներին, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ջրհեղեղը կլինի աննշան։
Ռադիոուղերձի ժամանակ Յինգլուկ Շինավատրան ասել է, թե հսկա ավազեպարկերի տեղադրման աշխատանքներն ավարտված են։ ՝՝Բացի այդ, կոյուղու համակարգը պատրաստ է քաղաքի քաղաքական եւ տնտեսական հատվածը պահել հնարավորինս չոր՛՛։

Անցած օրերի ընթացքում Բանգկոկի բնակիչներն արել են հնարավոր ամեն ինչ՝ թույլ չտալու համար ջրհեղեղի ջրերի մուտքն իրենց տներ։ Նրանք նաեւ հավաքել են սննդամթերքի պաշարներ։
Սակայն այսօր էլ քաղաքի մի շարք հատվածներ դեռեւս մնում են ջրհեղեղի ջրերի տակ։

Ոչ պաշտոնատար անձինք եւ ոչ էլ օդերեւութաբաններն այսօր չեն կարողանում կռահել, թե ի վերջո երբ են հետ քաշվելու ջրերը։

XS
SM
MD
LG