Սիրիայում վերսկսված ռազմական գործողությունները խաթարել են երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս քաղաք մարդասիրական օգնության առաքման աշխատանքները:
Ռազմական գործողությունների վերսկսմամբ, բացի այդ, խախտվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության ուժերի կողմից եռօրյա հրադադարի մասին ձեռքբերված համաձայնությունը:
Սպասվում է սակայն, որ մարդասիրական օգնություն առաքող կազմակերպության աշխատողները կվերադառնան Հոմս կիրակի օրը՝ շարունակելու համար իրենց առաքելությունը: Սիրիայի արաբական կարմիր մահիկի գործողությունների իրականացման պատասխանատուի համաձայն, գործակալությունը կփորձի ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ դուրս բերել Հոմսից:
Կարմիր մահիկի կազմակերպության համաձայն, անհայտ անձինք նախօրեին կրակ էին բացվել կազմակերպությանը պատկանող բեռնատարներից մեկի ուղղությամբ՝ վնասվածքներ պատճառով բեռնատարի վարորդին:
Կազմակերպության ներկայացուցիչը բացի այդ նշել է, որ մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան մոտակայքում ընկել էր մի քանի արկ: Ականանետային կրակոցներ հնչել էին նաև Հոմսի այլ մասերում:
Սիրիայի կառավարական ուժերն ու ընդդիմության մարտիկները միմյանց մեղադրել են խաղաղ բնակիչներին Հոմսից տեղափոխելու նպատակով ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը խախտելու մեջ:
ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Վալերի Ամոսը խորը հուսահատություն է արտահայտել հրադադարի խախտման, ինչպես նաև մարդասիրական օգնություն առաքող անձանց ուղղությամբ միտումնավոր իրականացված հարձակումների կապակցությամբ: Նա ասել է, որ այս հարձակումները հիշեցում են այն վտանգի մասին, որին ամեն օր ենթարկվում են Սիրիայի խաղաղ բնակիչներն ու մարդասիրական օգնություն առաքող կազմակերպությունների աշխատողները: