Մատչելի հղումներ

«Fitch»-ը նվազեցրել է «Sony» և «Panasonic» վարկային վարկանիշը


Ճապոնիայի տեխնոլոգիական ոլորտին վերջին մի քանի տարվա ընթացքում զգալի հարված են հասցրել պահանջարկի նվազեցումը, ինչպես նաև «Apple» և «Samsung Electronic» ընկերությունների կողմից ծավալված ուժգին մրցակցությունը

«Fitch» վարկային գործակալությունը նվազեցրել է տեխնոլոգիական ոլորտում գործող ճապոնական հսկա «Sony» և «Panasonic» ընկերությունների վարկային վարկանիշը, ինչը ևս մեկ հարված է դարձել Ճապոնիայի մեծ դժվարություններ ապրող էլեկտրոնիկայի արտադրողների համար:

Վարկային վարկանիշի նվազեցումը նշանակում է, որ ընկերություններին վարկերի տրամադրումն այլևս չի համարվում ներդրումներ կատարելու հուսալի միջոց:

Տեխնոլոգիական այս երկու ընկերությունները, իրենց մրցակից «Sharp» ընկերության հետ մեկտեղ, վերջին տարվա ընթացքում մի քանի միլիարդ դոլար ծավալով վնասներ են կրել, ինչի պատճառով ընկերությունները մեկնարկել են կորպորատիվ զանգվածային բարեփոխումներ՝ վաճառելով դուստր ձեռնարկություններ և կրճատելով հազարավոր աշխատատեղեր:

«Fitch»-ը հինգշաբթի օրը հայտնել է «Sony»-ի վարկային վարկանիշը երեք կետով՝ մինչև «BB-մինուս», իսկ «Panasonic»-ի վարկային վարկանիշը երկու կետով՝ մինչև «BB» նվազեցնելու մասին:

Ճապոնիայի տեխնոլոգիական ոլորտին վերջին մի քանի տարվա ընթացքում զգալի հարված են հասցրել պահանջարկի նվազեցումը, ինչպես նաև «Apple» և «Samsung Electronic» ընկերությունների կողմից ծավալված ուժգին մրցակցությունը:

«Fitch» վարկային գործակալությունը, «Moody's» և «Standard and Poor's» ընկերությունների հետ մեկտեղ, Միացյալ Նահանգների վարկային խոշորագույն երեք գործակալություններից է:
XS
SM
MD
LG