Մատչելի հղումներ

Թուրքիայից հեռացող քուրդ ապստամբների առաջին խումբը ժամանել է Իրաք


Kurdistan Workers Party (PKK) fighters walk on the way to their new base in northern Iraq May 14, 2013. The first group of Kurdish militants to withdraw from Turkey under a peace process entered northern Iraq on Tuesday, and were greeted by comrades from
Kurdistan Workers Party (PKK) fighters walk on the way to their new base in northern Iraq May 14, 2013. The first group of Kurdish militants to withdraw from Turkey under a peace process entered northern Iraq on Tuesday, and were greeted by comrades from

Քուրդ ապստամբները հրաժարվել են զինաթափվելուց՝ տարածաշրջանում Թուրքիայի զինված ուժերի ակտիվացմամբ և անօդաչու օդանավերի կիրառմամբ առաջացած մտահոգությունների պատճառով

Թուրքիայից հեռացող մոտ 2 հազար քուրդ ապստամբների առաջին խումբը ժամանել է Իրաք: Քուրդ ապստամբների դուրսբերումն իրականացվում է աշխարհի ամենաարյունոտ պարտիզանական պայքարն ավարտի հասցնելուն ուղղված խաղաղության գործընթացի շրջանակներում:

Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ առնվազն 13 կանանցից և տղամարդկանցից կազմված խումբը երեքշաբթի օրը հատել է Իրաքի հյուսիսային մասում գտնվող Հերոր անցակետը:

Քուրդ ապստամբներն անցյալ շաբաթ էին մեկնարկել Թուրքիայում գտնվող իրենց հենակետերը լքելու գործընթացը: Ապստամբների լիարժեք դուրսբերումը տարբեր գնահատականների համաձայն կտևի երեքից չորս ամիս:

Ապստամբների դուրսբերումը կազմում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև կնքված խաղաղության պայմանագրի մասերից մեկը և ուղղված է արդեն 30 տարի շարունակվող հակամարտության կարգավորման:

Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբների տեղափոխությունն Իրաք, լարվածությունից խուսափելու նպատակով, իրականացվում է գիշերային ժամերին: Ապստամբներն այնուամենայնիվ հրաժարվել են զինաթափվելուց՝ տարածաշրջանում Թուրքիայի զինված ուժերի ակտիվացմամբ և անօդաչու օդանավերի կիրառմամբ առաջացած մտահոգությունների պատճառով:

Թուրքիայից քուրդ ապստամբներին դուրս բերելու վերջին փորձի ժամանակ, որն իրականացվել էր 1999 թվականին, ապստամբները ծանր կորուստներ էին կրել Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների հետևանքով:
XS
SM
MD
LG