Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է կառավարության ծրագիրը՝ հավելյալ երկու ատոմային ռեակտորների կառուցման մասին։ Օրենսդիրները հաստատել են ծրագիրը ձայների ճնշող մեծամասնությամբ։Մինչդեռ հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել խորհրդարանի առջեւ։ Ֆինլանդիան ունի 4 միջուկային ռեակտորներ՝ 5 րդ-ը կառուցման գործընթացում է։ Երկու ատոմակայանները կսկսեն գործել 2020 թվականին։