Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում կրոնական և պետական կազմակերպությունների համագործակցությունը դեռևս հարցեր է առաջացնում


Միացյալ Նահանգներում եկեղեցիները և այլ կրոնական հաստատություններ ամեն տարի միլիոնավոր դոլարն կազմող գումար են ստանում կառավարությունից աղքատներին սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ սնունդ տրամադրելու համար: Կրոնի և կառավարության այս համագործակցությունը հայտնի է որպես Հավատքի վրա հիմնված նախաձեռնություն, և նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման ժամանակից ի վեր այդ նախաձեռնությունների թիվը վերջին տասնամյակի ընթացքում աճել է: Սակայն քննադատները պայքարում են այդ նախաձեռնության դեմ՝ ասելով, որ դա հակասում է կրոնի և պետության սահմանադրությամբ սահմանված առանձնացմանը:

Փենսիլվանիայի Քոլինգդեյլ քաղաքի Նազարին եկեղեցի է առաքվում «Ընտանեկան ընթրիքի» պարենային օգնությունը: Ցածր եկամուտ ունեցողներն այստեղ են գալիս անվճար մթերք ստանալու համար: Ոմանք մնում են և օգտվում տաք կերակրից:

Ֆիլադելֆիան մշակութային և ֆինանսական կենտրոն համարվող քաղաք է, սակայն տնտեսական անկումը ծանր հարված հասցրեց Քոլինդգեյլի նման քաղաքներին:

«Նազարին եկեղեցին պատկանում է եկեղեցիների ցանցին, որը անվճար սնունդ է տրամադրում աղքատներին: Եվ այդ տրամադրվող սննդի մի մասը վճարվում է հարկատուների գումարներից», - ասում է քահանա Դոնա Սարոգը, որի խոսքերով՝ մուտքն ազատ է բոլորի համար:

Մենք չենք պարտադրում, որ մարդիկ սնունդ ընդունելուց առաջ ժամերգություն լսեն», - ասում է քահանան:

Եկեղեցու անդամների համար ճաշելու ընթացքում ժամերգություն անցկացնելը խնդիր չի ներկայացնում:

«Նրանք իրենց նվիրաբերել են առաքյալների ուսուցմանը՝ հացը և աղոթքը կիսելուն», - ասում է քահանան:

Ավենտարանչական քրիստոնյաներն ասում են, որ հավատքը կիսելը իրենց պարտավորությունն է: Սակայն արդյոք դա չի նշանակում, որ խախտում են եկեղեցու և պետության միջև սահմանագիծը:

Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության նախարարությունում «Հավատքի վրա հիմնված» և «Հարևանության գործընկերության» գրասենյակ կա, որի տնօրեն Մաքս Ֆինբերգի խոսքերով՝ թույլատրելի է հավատքը և սննդի աջակցության միաձուլումը մինչև որոշակի աստիճան:

«Սահմանագիծը որոշ դեպքերում խամրում է, բայց այն անհրաժեշտություն է: Սակայն եթե պահանջվում է աղոթել որևէ սնունդ ստանալու համար, ապա դա խախտում է սահմանագիծը», - ասում է Ֆինբերգը:

Ըստ նրա՝ եկեղեցիները և պաշտամունքի այլ հաստատություններն այնքան շատ են Ամերիկայում, որ կարող են սնունդը տեղաբաշխել ավելի շատ վայրերում և ավելի ցածր արժեքով, քան պետական գործակալությունները՝ այսպիսով ձևավորելով բաշխման լավագույն ցանցը:

Նման պատճառաբանությունը մտահոգում է կրոնական ազատության ջատագով Բերի Լինին: Նրա խոսքերով՝ եկեղեցին և պետությունը առանձին պահելը ամերիկյան ժողովրդավարության հենասյուններից է:

«Ինձ անհանգստացնում է, երբ մարդիկ ասում են, որ եթե այդ ջանքերը նպաստում են ծախսերի նվազեցման, ապա եկեք պարզապես մոռանանք պետության և եկեղեցու առանձնացման օրենքի մասին», - ասում է Լինը:

Քահանա Լինը պնդում է, որ քաղցը ժողովրդին ենթակա է դարձնում հոգեորսության:

«Մարդիկ պարտադրված են զգում, երբ խոցելիության պայմաններում նրանց սնունդ առաջարկող անձը խնդրում է որևէ բան անել», - ասում է Լինը:

Մարդկանց մեծ մասը չի մնում աղոթքին, սակայն Լիզա Էնն Գուլին միայն լավը կարող է պատմել այն վայրերի մասին, որոնք անվճար սնունդ են տրամադրում:

«Ինձ դուր է գալիս այս եկեղեցին», - ասում է Լիզա Էնն Գուլին:

XS
SM
MD
LG