Միացյալ Նահանգների դաշնային պահուստային համակարգի համաձայն, Միացյալ Նահանգների խոշորագույն գրեթե բոլոր բանկերը կկարողանան դիմակայել տնտեսական լուրջ դժվարությունների:
ԱՄՆ-ի ամենախոշոր ֆինանսական 30 հաստատություններից 29-ը, բացառությամբ երկրի արևմուտքում իր գործունեությունն իրականացվող տարածաշրջանային մի բանկի, ունեն բավարար կանխիկ միջոցներ՝ դիմակայելու համար գործազրկության մակարդակի կտրուկ ավելացմամբ, բորսային ցուցիչների մոտ երկու անգամ նվազեցմամբ և անշարժ գույքի շուկայի թուլացմամբ զուգակցվող տնտեսական տեսական լուրջ անկումը:
ԱՄՆ-ի ԴՊՀ-ի կողմից անցկացվող ամենամյա հարցման արդյունքներով, 2008 թվականից հետո ամերիկյան բանկերի վիճակը վերջին յոթ տասնամյակի ընթացքում գրանցված տնտեսական ամենախորը ճգնաժամից հետո զգալիորեն բարելավվել է:
Վերլուծաբանների համաձայն, բանկերի կայուն դրության արդյունքում վերջիններիս կվերսկսեն շահութամասերի վճարումը: Որոշ տվյալների համաձայն, ԱՄՆ-ի խոշորագույն վեց բանկերն անցյալ տարի վաստակել են 76 միլիարդ դոլար:
«Fitch» վարկանիշային գործակալությունն այս ընթացքում մինչև «AAA» ցուցանիշի է հասցրել Միացյալ Նահանգների վարկային վարկանիշը:
Այս մասին գործակալությունը տեղեկացրել է ուրբաթ օրը՝ նշելով, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը մնում է աշխարհի ամենաարդյունավետ, դինամիկ և տեխնոլոգիական տեսակետից առաջադեմ տնտեսությունը, որի հիմքում ընկած են հզոր ինստիտուտներ, գործարարության համար բարենպաստ միջավայրը, արդյունավետ ապրանքների և աշխատուժի շուկան: