ԱՄՆ-ի հետախուզությունների դաշնային բյուրոն եզրակացրել է, որ իր գործակալները գրեթե ոչինչ չէին կարող ձեռնարկել՝ Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունները կանխելու համար:
Այս մասին հաղորդել է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը, որի վկայությամբ ՀԴԲ-ը հերքել է քննադատների հայտարարություններն այն մասին, թե ահաբեկչական հարձակումն իրականացնելուց առաջ այն կարող էր վերահսկողություն հաստատել կասկածյալներից մեկի նկատմամբ:
Վկայակոչելով իրավապահ մարմիններում իրենց անունը հրապարակելուց հրաժարված աղբյուրները՝ պարբերականը նշում է, որ ՀԴԲ-ի եզրակացության հիմքում ընկած են ներքին մի քանի ստուգումների արդյունքները, որոնք իրականացվել էին՝ պարզելու համար, թե ինչպես է գործակալությունն արձագանքել 2011 թվականին Ռուսաստանի հատուկ ծառայություններից ստացված հարցմանը:
Ռուսաստանի իրավապահ մարմիններն այդ ժամանակ դիմում էին ներկայացրել՝ խնդրելով պարզել այն հանգամանքը, թե արդյոք կասկածյալներից մեկը՝ Թամերլան Ցառնաևը, դարձել էր ծայրահեղական իսլամի հետևորդ:
ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ պնդում են, որ ՀԴԲ-ն, արձագանքելով Ռուսաստանի կողմից ուղղված հարցման, պետք է ավելի լայնամասշտաբ հետաքննություն անցկացներ Թամերլան Ցարնաևի նկատմամբ: Նրանք նշում են նաև, որ գործակալությունը պետք է հետևեր Ցառնաև եղբայրներից ավագին՝ վերջինիս Ռուսաստանից 2012 թվականին վերադառնալուց հետո:
«Նյու Յորք Թայմս»-ը սակայն գրում է, որ ՀԴԲ-ի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ այց հարցման շուրջ հետաքննություն իրականացրած և ռուսական կողմին Ցառնաևի ծայրահեղականացման մասին վկայող տեղեկություններ չհայտնաբերելու մասին արդյունքներ ներկայացրած գործակալները չէին կարող առավել մանրամասն հետաքննություն անցկացնել դաշնային օրենքների և ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներքին կանոնակարգերի պատճառով:
«ՀԴԲ-ը եզրակացրել նաև, որ գործակալները, օրինակ, այդ հետաքննության իրականացման ժամանակ չէին կարող կատարել Թամերլան Ցառնաևի հեռախոսազրույցների գաղտնալսումը: Բացի այդ, նույնիսկ եթե գործակալները տեղյակ լինեին Ցառնաևի կողմից 2012 թվականին Ռուսաստան մի քանի ամսով մեկնելու մասին, նրանք, ըստ երևույթի, չէին իրականացնի կրկնակի հետաքննություն, քանի որ չունեին վերջինիս ծայրահեղականացման մասին նոր վկայություններ», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ը: