Մատչելի հղումներ

ՀԴԲ-ը սպանել է Բոստոնի ռմբակոծության կասկածյալի հետ կապ ունեցող անձանցից մեկին


Կասկածյալը նախկինում համագործակցություն էր ցուցաբերում իշխանություններին, սակայն գործակալի վրա հարձակում կատարելուց հետո սպանվել է

ԱՄՆ-ի ՀԴԲ-ի գործակալներից մեկը հրազենային կրակով սպանել է Բոստոնի ռմբակոծության իրականացման կասկածյալներից մեկի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող անձանցից մեկին:

Հաղորդագրությունների համաձայն, կասկածյալը նախկինում համագործակցություն էր ցուցաբերում իշխանություններին, սակայն գործակալի վրա հարձակում կատարելուց հետո սպանվել է:

«Օրլանդո Սենթինել» պարբերականի համաձայն, սպանվածը նույնականացվել էր որպես Օրլանդո քաղաքի բնակիչ, 27-ամյա Իբրահիմ Թոդաշև: Թոդաշևի ընկերներից մեկի համաձայն, նրա նկատմամբ հետաքննություն էր անցկացվում Բոստոնում իրականացված ռմբակոծությունների կապակցությամբ: Թադաշևը ճանաչում էր Թամերան Ցառնաևին, քանի որ երկուսն էլ զբաղվում էին մարտական արվեստի նույն տեսակով:

ՀԴԲ-ի խոսնակ Դեյվ Քուվերտյեն չի հաստատել ո՛չ զոհվածի ինքնությունը, ո՛չ էլ Բոստոնի ռմբակոծության հետ նրա հնարավոր կապը:

«Մենք այժմ արձագանքում ենք ՀԴԲ-ի հատուկ գործակալի մասնակցությամբ հրաձգության պատահարին: Դեպքը տեղի էր ունեցել Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում: Գործակալը հանդիպում էր անցկացրել կասկածյալի հետ պաշտոնական պարտականությունների իրականացման ընթացքում: Կասկածյալը զոհվել է: Այժմ լրացուցիչ որևէ մանրամասներ չունենք», - ասել է ՀԴԲ-ի խոսնակը:

Բոստոն քաղաքում մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում:
XS
SM
MD
LG