Մատչելի հղումներ

ՀԴԲ-ի տնօրենը Ռուսաստանի գործընկերների հետ է քննարկել Բոստոնի պայթյունների հետաքննությունը


ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլեր
ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլեր

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների երկխոսությունն արդյունավետ է ընթանում

ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլերը Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի իր գործընկերների հետ քննարկել է Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների գործով կատարվող հետաքննությունը, ինչպես նաև երկու պետությունների միջև անվտանգության ոլորտում իրականացվող համագործակցությունը:

ՀԴԲ-ի ներկայացուցիչներից մեկն «արդյունավետ» է գնահատել ՀԴԲ-ի ղեկավարի Մոսկվա կատարված այցը: Նա սակայն հրաժարվել է Բոստոնի հարձակումների շուրջ Մոսկվայում անցկացված բանակցությունների մանրամասները ներկայացնելուց:

Բոստոնում իրականացված պայթյունների գործի հետաքննությունը դարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության ուղղություններից մեկը: Ռուսաստանի անվտանգության ծառայություններն ավելի վաղ նշել էին, թե հետևել են պայթյունների իրականացման մեջ մեղադրվող երկու եղբայրներից մեկին՝ Թամերլան Ցառնաևին, այն ժամանակ, երբ վերջինս անցյալ տարի այցելել էր Ռուսաստանի հարավային շրջաններ:

Նրանք նաև փորձում էին հայտնաբերել Ցառնաևին, որն անհայտացել էր Կանադայում ոստիկանության կողմից մի ջիհադիստի սպանությունից հետո:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր Ծայրահեղականության հակազդեցության վարչության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, թե Ռուսաստանի գործակալները հետևում էին Ցառնաևին և փորձում էին հայտնաբերել նրան 2012 թվականին, երբ նա անհայտացել էր իսլամիստ զինյալների շարքերին միացած Կանադայի քաղաքացի Ուիլյամ Պլոտնիկովի ոստիկանության կողմից ոչնչացվելուց հետո:
XS
SM
MD
LG