ԱՄՆ-ի հետախուզությունների դաշնային բյուրոն զգուշացրել է, որ որպես «Anonymous»՝ «Անանուն» հայտնի ակտիվիստ ցանցահենների խմբին հաջողվել է ներթափանցել Միացյալ Նահանգների պետական բազմաթիվ գործակալությունների համակարգիչներ՝ այսպիսով ստանալով գաղտնի տեղեկություններ ձեռք բերելու հնարավորություն:
ՀԴԲ-ի համաձայն, «Anonymous»-ի ցանցահեններ այս արշավը մեկնարկել են մոտ մեկ տարի առաջ:
Ըստ Հետախուզությունների դաշնային բյուրոյի հաղորդագրության, ցանցահենները ԱՄՆ-ի պետական մարմինների ցանցեր մուտքի հնարավորություն են ստացել՝ օգտագործելով «Adobe Systems Inc.» ընկերության ծրագրաշարում հայտնաբերված սխալները, ինչի հետևանքով անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկել էր «էլեկտրոնային ներխուժումների» ալիքը, որի հետևանքով ցանցահենները ստեղծել են «հետին մուտքեր», որոնց միջոցով նրանք կրկին մուտք էին գործել պետական մարմինների համակարգիչներ:
«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, ԱՄՆ-ի ՀԴԲ-ի կողմից տարածված շրջաբերականում նշվել է, որ ցանցահենների կողմից հարձակումների իրականացումը «համատարած խնդիր է, որի դեմ անհրաժեշտ է առնել»:
Շրջաբերականում նշված է, որ ցանցահենների հարձակումից տուժել են ԱՄՆ-ի զինված ուժերը, Էներգետիկայի նախարարությունը, Առողջապահության ու սոցիալական ծառայությունների նախարարությունը, և, ամենայն հավանականությամբ, պետական բազմաթիվ այլ մարմիններ:
Քննիչները, ըստ «Ռոյթերս»-ի, շարունակում են հավաքել տեղեկություններ՝ գնահատելու համար ցանցահենների հարձակման մասշտաբները, որը, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, շարունակվում է:
ՀԴԲ-ի փաստաթղթերում ցանցային ադմինիստրատորներին նաև տրվում են հրահանգներ այն մասին, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ որոշելու համար, թե արդյոք խախտվել է իրենց համակարգերի անվտանգությունը:
«Ռոյթերս»-ի համաձայն, ՀԴԲ-ի մամուլի խոսնակը հրաժարվել է այս խնդրի շուրջ մեկնաբանություններ ներկայացնելուց: