Մատչելի հղումներ

Հայրն ու որդին համատեղ պայքարում են քաղցկեղի դեմ


Ամեն տարի ավելի քան 1,5 միլիոն ամերիկացի ախտորոշվում է քաղցկեղի որոշ տեսակով: Նրանցից շատերին իրենց հիվանդության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բուժում ճառագայթման միջոցով:

Ոչ մի հիվանդ չի ցանկանում նման բուժում, սակայն այժմ նոր տեխնոլոգիան այն դարձրել է ավելի արագ և հեշտ:

Ջորջ Սիքլիքի համար ընտանիքն ամեն ինչ է:

Սակայն տարիներին ընթացքում նա շատերին է կորցրել իր ընտանիքից. Ջորջի մայրը, հայրը, հորեղբայրը և հորաքույրը, բոլորը մահացել են քաղցկեղից: Նրա դուստրը և զարմիկները բուժվել են քաղցկեղից և վերջերս Ջորջը ինքը ախտորոշվել է քաղցկեղով:

«Ես շատ ուրախ էի, որ նրանք գտան դա, քանի որ իմ ընտանքում, շատերը պարզել են, որ քաղցկեղ ունեն շատ ուշ։ Հայրս քաղցկեղի հայտնաբերումից հետո երկու ամիս ապրեց», - ասում է Սիքլիքը:

Պատահական չէր, որ Ջորջ Սիքլիքի մոտ քաղցկեղը հայտնաբերել է իր որդին, ով մասնագիտությամբ քաղցկեղի վիրաբույժ է:

Հետազոտությունը ցույց էր տվել, որ Ջորջը Հոջինսի ավշուռուցք ունի: Ջորջին անհրաժեշտ էր վիրահատում, քիմիական բուժում և ճառագայթում: Նա նոր բուժման նոր սարքը փորձող առաջին հիվանդներից էր:

Լազերի ճառագայթը ավելի արագ է տեղ հասցնում, քան սովորական մեքենաները՝ չափաքանակի կրկնակիի չափով: Սովորական 15 րոպե տևող գործընթացը կարող է տևել 5 րոպեից պակաս: 60 րոպե տևող ճառագայթման վիրահատության ժամանակը կարող է կրկնակի կրճատվել: Վիրահատման ժամանակահատվածի կրճատումը հիվանդի շարժվելը դարձնում է քիչ կարևոր գործոն:

Երբ վիրահատման ընթացքում հիվանդը շարժվում է կամ շնչում, ուռուցքը նույնպես շարժվում է: Ջորջի ուռուցքը մոտ էր այլ օրգաններին, որոնցից բժիշկները ցանկանում էին խուսափել: Այս մեքենան ճշգրտության ստուգում է անցկացնում յուրաքանչյուր 10-րդ միլիվայրկյանին՝ թիրախում պահելով ուռուցքը և խուսափելով այլ հատվածներից, ինչը մեծապես կրճատել է շրջակա առողջ հյուսվածքների ճառագայթումը՝ նվազեցնելով երկրորդական հետևանքները:

Ջորջը որևէ երկրորդական հետևանք չի ունեցել:

«Ինձ մոտ հակազդեցություն չեղավ, ես չհիվանդացա», - ասում է նա:

Այժմ Ջորջը չունի քաղցկեղ:

Լազերային ճառագայթը կարող է օգտագործվել քաղցկեղի շատ տեսակների համար, սակայն առավելություն ունի հատկապես թոքի, լյարդի, կրծքի, շագանակագեղձի և պարանոցի դեպքում:

XS
SM
MD
LG