Մատչելի հղումներ

Կեղծ հաղորդագրությունը ցնցել է շուկաները


ԱՄՆ-ի Սպիտակ տանը պայթյունի իրականացնելու և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից իբր վնասվածքներ ստանալու մասին հաղորդագրությունը երեքշաբթի օրը դարձել էր արժեթղթերի շուկաներում կտրուկ անկման պատճառը

ԱՄՆ-ի Սպիտակ տանը պայթյունի իրականացնելու և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից իբր վնասվածքներ ստանալու մասին հաղորդագրությունը երեքշաբթի օրը դարձել էր արժեթղթերի շուկաներում կտրուկ անկման պատճառը: Շուկաները սակայն քիչ անց վերականգնել են կորսված դիրքերը:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը հայտնել է հաքերների կողմից իր «Twitter»-ի հաշվի «կոտրելու» մասին, որից հետո չարագործները հրապարակել էին «Հրատապ. երկու պայթյուն Սպիտակ տանը, Բարաք Օբաման վնասվածքներ է ստացել» հաղորդագրությունը:

Այս միջադեպից հետո մի քանի րոպե անց ԱՄՆ-ի արժեթղթերի ամենակարևոր «Դոու Ջոնս» ցուցիչը իջել է մոտ 130 կետով՝ ի չիք անելով օրվա ընթացքում գրանցված առաջխաղացումը:

Ցուցիչը սակայն շատ արագ վերականգնել է կորսված դիրքերն այն բանից հետո, երբ պարզվել է հաղորդագրության կեղծ լինելը:

Համակարգչային այս հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Սիրիայի էլեկտրոնային բանակ» անվանումը կրող խումբը, սակայն այս հաղորդագրությունը դեռևս չի հաստատվել:

«Սիրիայի էլեկտրոնային բանակ»-ն նախկինում նույնպես պատասխանատվություն է ստանձնել այլ լրատվամիջոցների ուղղությամբ նման հարձակումներ կատարելու համար:
XS
SM
MD
LG