Մեծ ժողովրդականություն վայելող «Facebook» սոցիալական ցանցը հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ սեպտեմբերի կեսերին սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հասել է մեկ միլիարդի:
Ամերիկյան «Էն-Բի-Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Facebook»-ի համահիմնադիր Մարկի Ցուկերբերգը «անհավատալի» է գնահատել այս ձեռքբերումը:
«Facebook»-ի այս նոր ձեռքբերման կապակցությամբ սոցիալական ցանցերի մասնագետ, խորհրդատու Մերի Սմիթն ասել է, թե սոցիալական մեդիայում տեղի ունեցող զարգացումները փոխել են բիզնեսի վարման եղանակը:
«Ըստ էության, բիզնեսի տեսակետից հեռացվել է միջնորդը: Ցանկացած ոգ կարող է ստեղծել «Facebook»-ի էջ, դրա հետ կապակցի կայքեր և բլոգեր և այցելուներ գրավի սոցիալական այլ ուղիների միջոցով», - ասում է Սմիթը:
«iStrategyLabs» թվային գործակալության ղեկավար Փիթեր Կորբեթի համաձայն, սոցիալական ցանցերի միջոցով շփումն այժմ արդեն այնքան գրավիչ չէ, ինչպես դա եղել է 2004 թվականին, քանի որ այն ժամանակ սոցիալական ցանցերը չունեին այսպիսի լայն տարածում:
«Կարծում եմ՝ սոցիալական ցանցերն ավելի ձանձրալի են դարձել: Վաղ շրջանում՝ 2004-ից 2008 թվականներն ընկած ժամանակահատվածում, ամեն ինչ նոր էր: «Facebook»-ն ուներ մոտ մեկ միլիոն օգտատեր: «Twitter»-ն իր գործունեությունը սկսել է 2007 թվականին: Այժմ՝ 2012 թվականին, ապրում ենք «զանգվածային օգտագործման» շրջանում: Մեկ միլիարդ մարդ՝ սա հսկա մի զանգված է կազմում արդեն աշխարհի մակարդակով», - ասել է «iStrategyLabs» թվային գործակալության ղեկավար Կորբեթը:
Նրա համաձայն, ապագայում սոցիալական մեդիայի գործիքները կարող են ներկառուցված լինել ամենօրյա լայն օգտագործման շատ ապրանքների մեջ: