Մատչելի հղումներ

Ամերիկյան ապրանքների արտահանման աճ


Սպիտակ տան պաշտոնյաների հաղորդմամբ, այս տարվա առաջին քառամսյակում ԱՄՆ-ից արտահանման ծավալները զգալիորեն աճել են:

ԱՄՆ-ից արտահանվող ապրանքների 17 տոկոսի հասնող աճը Բարաք Օբամայի առաջիկա 5 տարիների ընթացքում ամերիկյան ապրանքատեսակների արտահանումը կրկնապատկելու ռազմավարության մասն է կազմում:

Վերջին շրջանում Օբամայի վարչակազմը որոշ հաջողություն է արձանագրել մեծածախ առևտրի` խոզի մսի և ինքնաթիռների վաճառքի տեսանկյունից: Նախատեսվում է աջակցել նաև մանր և միջին արտադրողների արտաքին վաճառքի ծավալների մեծացմանը:

Օբամայի ամերիկյան արտադրության արտադրության խթանելու ռազմավարության հիմնական թիրախներից է տնտեսական ճգնաժամի արդյունքում ձևավորված գործազրկության խնդրի լուծումը:

XS
SM
MD
LG