Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի մայրաքաղաքի շուկաներից մեկում տեղի ունեցա ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ:
«Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուրումչի քաղաքի կենտրոնում երկու մեքենա մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ: Ականատեսների համաձայն, այս մեքենաներից նետվել էր մեկ տասնյակից ավելի ռումբ՝ առաջացնելով բազմաթիվ ուժգին պայթյուններ:
Հաղորդագրությունների համաձայն, մեքենաներից մեկն այնուհետև պայթել է:
Չինաստանի իշխանությունները ահաբեկչական հարձակում են գնահատել տեղի ունեցածը: Երկրի նախագահ Սի Ծինփինը խոստացել է «խիստ պատժամիջոցներ ձեռնարկել» հարձակումն իրականացրած ահաբեկիչների նկատմամբ:
Այս հարձակման համար սակայն որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հոնգ Լեյը «անմարդկային» է անվանել հարձակումն իրականացրածներին՝ շեշտելով, որ Պեկինը «վստահ է, որ կարող է պայքարել ահաբեկիչների դեմ և ունի նրանց դեմ պայքար մղելու համապատասխան հնարավորություններ»: