Մատչելի հղումներ

Երևանի կենտրոնում հուժկու պայթյուն է տեղի ունեցել, կան բազմաթիվ տուժածներ


Երևանի կենտրոնում Հայաստանի իշխող կուսակցության կողմից մայիսի 4-ին անցկացվող նախընտրական հանրահավաքի ընթացքում տեղի է ունեցել հուժկու պայթյուն, որի պատճառով ավելի քան 140 մարդ վնասվածքներ է ստացել:

Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում որոտացած պայթյունի պատճառը, ըստ որոշ հաղորդագրությունների, տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների մոտ վառված ծխախոտի պատճառով:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում նախագահ Սարգսյանն ասում է, որ Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորի համար և բարեբախտաբար հաջողվել է խուսափել անդառնալի հետևանքներից:

«Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Նախագահ Սարգսյանն ասել է նաև, որ իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն, և որ մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:

XS
SM
MD
LG