Մատչելի հղումներ

Եվրոյի գոտում գործազրկության մակարդակը հասել է 11 տոկոսի


Եվրոյի գոտում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային 11 տոկոսի:

Եվրոպական Միության կողմից ներկայացված տվյալների համաձայն, եվրոյի գոտում առանց աշխատանք է մնացել ավելի քան 17 միլիոն մարդ:

ԵՄ-ը վերանայել է մարտ ամսին ստացված գործազրկության վիճակագրությունը և բարձրացրել ապրիլ ամսին եվրոյի գոտում գրանցված գործազրկության մակարդակի մասին տվյալները՝ այսպիսով գրանցելով 1995 թվականից վարվող ցուցանիշի ամենաբարձր մակարդակը:

Վերլուծաբանների համաձայն, եվրոյի գոտում տնտեսական զարգացման բացակայությունը կարող է մինչև 2012 թվականի վերջը նպաստել գործազրկության է՛լ ավլեի բարձր մակարդակի ձևավորման:

Գործազրկության մակարդակի մասին վիճակագրական տվյալներում արտացոլված են նաև եվրոյի գոտու առանձին պետությունների միջև զբաղվածության շուկայում ստեղծված վիճակի տարբերությունները: Այսպես, պարտքային խնդիրներ ունեցող պետություններում գործազրկության մակարդակը էականորեն բարձր է միջինացված ցուցանիշից: Վերջին ամիսների ընթացքում գործազրկության մակարդակն Իսպանիայում կազմել է 24, Հունաստանում՝ 22, իսկ Պորտուգալիայում՝ ավելի քան 15 տոկոս:

Ի տարբերություն այս երկրներին, Եվրոպայի տնտեսապես ամենազարգացած Գերմանիայում գործազրկության մակարդակը կազմել է 5,4 տոկոս, իսկ Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում և Ավստրիայում այս ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր է:

XS
SM
MD
LG